Մգեր Արմենիան Ռիտա Սարգսյանի գերեզմանից տեսանյութ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մգեր Արմենիան Ռիտա Սարգսյանի գերեզմանից տեսանյութ է հրապարակել




Երգիչ Մգեր Արմենիան այցելել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սերգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի գերեզմանին։ Նա ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնց ավելացրել է Հայկոյի «Վերև» երգը, որ սիրված երգչի մահից հետո խորհրդանշական է դարձել։

«Շատ ենք կարոտում բոլոր մեր ընկերներին, ովքեր մեզ հետ չեն։ Մեր բոլորի կողմից սիրված Ռիտա Ալեքսանդրովնա, հիշում, սիրում և կարոտում ենք»,-տեսանյութին կից գրել է երգիչը։ Հավելենք, որ նա և Ռիտա Սարգսյանը բավական մտերիմ էին, ավելին՝ երգիչը նրան նվիրված երգ ունի։

Հավելենք, որ Մգեր Արմենիան վերջին շրջանում ավելի շատ աչքի էր ընկնում քաղաքականություն մտնելու փորձերով, քան նոր երգերով: Չնայած դրան՝ նա Starnews-ի հետ զրույցում նշել էր, որ երգն իր համար առաջնային է.

«Ես երգել եմ երգում եմ ու երգելու եմ, որևէ բան չեմ դադարեցրել: Ես այժմ էլ երգում եմ ու զբաղվում եմ իմ սիրած գործով: Որևէ բան այս կյանքում ինձ չի կարող ստիպել դադարել երգել կամ նորանոր գործերով հանդես գալ իմ երգրպագուների համար: Ես դեռ բարձրացնելու եմ շոուբիզնեսի ձայնը»,-ասել էր երգիչը:

Քաղաքականությամբ զբաղվելու, «Ազգի ձայնը» կուսակցությունը հիմնելու վերաբերյալ էլ Մգերը նշել էր հետեւյալը. «Դե պատկերացրեք ինչքան վատ է վիճակը, որ ես՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ, թողել եմ իմ գործը, որով կարող էի շատ հանգիստ վաստակել գումար, անգամ գնալ Հայաստանից դուրս, ունեմ այդ հնարավորությունները, բայց ես չեմ ուզում լքել: Ուզում եմ այստեղ ծառայել իմ հայրենիքին ու ազգին: Դե պատկերացրեք ինչքան վատ վիճակ է, որ ես հիմա զբաղված եմ քաղաքականությամբ»:

Այս շրջանում երգիչը բավական պասիվ է։