Վարդան Պետրոսյանը՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարդան Պետրոսյանը՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին



Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ արձագանքելով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության… Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…

Ես հույս ունեի, այո, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն` ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը։

Խորին ցավակցություններս` հարազատներին…»,- գրել է Պետրոսյանը: