Նոր սկանդալ․ Գվեն Սթեֆանիին մեղադրել են մշակութային յուրացման համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր սկանդալ․ Գվեն Սթեֆանիին մեղադրել են մշակութային յուրացման համար




Գվեն Սթեֆանին նոր երաժշտական հոլովակում իր կերպարի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում։

Երգչուհին նկարահանվել է ճամայկացի կատարող Շոն Փոլի «Light My Fire» տեսահոլովակում։ Սթեֆանին հոլովակում դեղին-կանաչ կոմբինեզոն է կրում, որը հիշեցնում է Ճամայկայի դրոշի գույները։ Երգչուհին դրեդերով է, որոնք ավանդաբար կապում են ռեգի մշակույթի հետ։

Twitter-ի օգտատերերը քննադատել են աստղի արտաքինը՝ նրան մեղադրելով մշակութային յուրացման համար (նրա համար օտար մշակույթի տարրերի փոխառության եւ շահագործման համար)։ «Տեսնում եմ՝ Գվեն Սթեֆանին վերջապես վերադարձել է իր ճամայկայական արմատներին։ Չգիտեի, որ բնությունն այդքան մաքրվել է»,- երգչուհու կերպարը հեգնանքով մեկնաբանել է հետեւորդներից մեկը։

Սա առաջին նմանատիպ սկանդալը չէ, որը կապված է Սթեֆանիի հետ։ «No Doubt» խմբի կազմում արտիստի ելույթների ընթացքում նա հանդիպում էր հնդկական արմատներ ունեցող գործընկերոջ՝ Թոնի Կանելի հետ եւ հաճախ էր բինդի կրում՝ գունավոր կետ ճակատի մեջտեղում։


Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ Getty/Theo Wargo