«Անբարեխիղճ վարորդը վրաերթի ենթարկեց ընկերուհուս, հիմա ազատության մեջ վայելում իր կյանքը»․ Գոհար Գասպարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Անբարեխիղճ վարորդը վրաերթի ենթարկեց ընկերուհուս, հիմա ազատության մեջ վայելում իր կյանքը»․ Գոհար Գասպարյան




Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահից հետո ինստագրամյան սթորի է հրապարակել։ Դրան կից նա գրել է հետևյալը․

«Անբարեխիղճ վարորդը, որ վրաերթի ենթարկեց ընկերուհուս՝ Սոսիին, կամ մյուս անխիղճը, որ սպանեց հղի Սոնային, մինչև հիմա ազատության մեջ վայելում են իրենց կյանքը։

Իսկ մեր ժողովրդի ապագայով մտահոգված մարդը մի քանի ամիս կալանքի տակ գտնվելով, անարդարության ցավից մահացավ դատարանում՝ ծնողի աչքի առաջ։ Սա ենք մենք։ Սա են մեր բարքերը: Սա են սովորում մեր երեխաները․․․ Ննջեք խաղաղությամբ․ Արմեն Գրիգորյան»։


Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 1-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով մահացավ «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ Սոսի Խանիկյանը. Սոսին Սևան Խանաղյանի հայտնի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն է: