Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են․ TMZ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են․ TMZ




Արտասահանյան լրատվամիջոցները հայտնում են Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆելքի հարսանիքի մասին։ TMZ-ի տրամադրության տակ է հայտնվել դատական արձանագրությունը, որի համաձայն՝ Բենջամին Գեզա Աֆլեքն ու Ջենիֆեր Լին Լոպեսը Նեւադա նահանգի Քլարք շրջանում ամուսնություն կնքելու թույլատվություն են ստացել։ Փաստաթուղթը տրվել է շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին։

Աստղերն առայժմ պաշտոնապես չեն հայտարարել ամուսնության մասին լուրը, սակայն պարբերականի աղբյուները վստահ են, որ հարսանիքը տեղի է ունեցել։ Այժմ աստղերը պատրաստվում են տեղափոխվել իրենց ընդհանուր բնակարան, որը գտնվում է Բեւեռլի Հիլզում։ Առանձնատան արժեքը գնահատվում է 60 միլիոն դոլար, նախկինում այնտեղ կնոջ հետ ապրել է Դենի դե Վիտոն։