Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը՝ ամառային հիթ. մրցույթի պաշտոնական կայքն անդրադարձել է երգչուհուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը՝ ամառային հիթ. մրցույթի պաշտոնական կայքն անդրադարձել է երգչուհուն


«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap երգը դարձել է ամառային հիթ, այս մասին գրում է մրցույթի պաշտոնական կայքը՝ հիշեցնելով, որ երգչուհին մայիսին Իտալիայում կայացած մրցույթին չհաղթեց, սակայն շարունակում է երկրպագուների մեծ բանակ ձեռք բերել, քանի որ վայելում է հանրության մեծ սերը:

Հրապարակման մեջ ասվում է, որ երգը Spotify հարթակում շուրջ 23 միլիոն լսում ունի: Ունկնդիների հիմնական մասն ԱՄՆ-ից են: Snap երգը լայն տարածում ունի նաև TikTok-ում և սոցիալական այլ հարթակներում:

 
 Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։