Նոր սիրավե՞պ…Մարինկա Խաչատրյանը եւ Դավիթ Աֆրիկյանը մտերմիկ լուսանկարներ են հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր սիրավե՞պ…Մարինկա Խաչատրյանը եւ Դավիթ Աֆրիկյանը մտերմիկ լուսանկարներ են հրապարակել




Մարինկա Խաչատրյանը եւ Դավիթ Աֆրիկյանը մտերմիկ լուսանկարներ են հրապարակել: Դրանց կից ավելացրել են էմոջի, որով ակնարկում են, որ պետք է դեռ լռեն: Մտերմիկ լուսանկարներից կից այլ մեկնաբանություն չեն թողել: Հայտնի չէ՝ արդյո՞ք լուսանկարներն արվել են որեւէ նախագծի շրջանակներում, թե՞ ոչ:


Հավելենք, որ Դավիթ Աֆրիկյանը բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Մի շրջան նրամ սիրավեպ էին վերագրում Օլյա Հակոբյանի հետ: Այդ առիթով նրանք ոչինչ չէին մեկնաբանում:

Նշենք, որ Մարինկա Խաչատրյանը նշանադրված է եղել:Հավելենք, որ Մարինկան անձնական հրապարակումներ հազվադեպ է անում: Հիշեցնենք, որ նա այն հայտնիներից է, ով հարցազրույցներ չի տալիս: Դերասանուհու խոսքով՝ ինքն այդ սկզբունքն է որդեգրել: Հավելենք նաև, որ Մարինկան այն հայտնիներից է, ում անձնական կյանքը ևս հանրության ուշադրության կենտրոնում է:

Դերասանուհին նշանադրվել էր 2018 թվականին, սակայն զույգը որոշ ժամանակ անց բաժանվեց: Թե իրականում որն է նշանադրության չեղարկման պատճառը, հայտնի չէ: Մարինկան երբեք չի խոսել տվյալ թեմայի մասին: