Դրեյքը հաստատել է իր ձերբակալության մասին լուրերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դրեյքը հաստատել է իր ձերբակալության մասին լուրերը




Հանգստյան օրերին բազմաթիվ խոսակցություններ եղան, որ ռեփեր Դրեյքը ձերբակալվել է Ստոկհոլմի գիշերային ակումբում։ Ավելի ուշ երաժշտի թիմը հերքեց բամբասանքը եւ հայտարարեց, որ նա այժմ հյուրանոցում է։ Այսօր ռեփերը հրապարակել է շվեդական ոստիկանության կողմից տրված փաստաթղթի նկարով գրառում։



Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր՝ տեղի ոստիկանությունը Դրեյքին դուրս է բերել հաստատությունից եւ ուղեկցել ոստիկանական բաժանմունք։ Այժմ նա գտնվում է Իբիցայում, որտեղ շարունակում է վայելել իր հանգիստը։ Ըստ ամենայնի, Դրեյքին դեռ հաջողվել է խուսափել լուրջ խնդիրներից։