Բեն Ավետիսյանը հղի կինը կլորիկացած փորով լուսանկար է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բեն Ավետիսյանը հղի կինը կլորիկացած փորով լուսանկար է հրապարակել




Ներկայուսմ ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, օրերս նոր լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով, թե որքան է մեծացել իր փորիկը։



Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դիանան օրերս խորհրդավոր հրապարակում էր արել։ Նա ինստագրամյան սթորի էր հրապարակել հետևյալ գրառմամբ․ «Նույնիսկ ամենավատ եղանակի ժամանակ, Աստված քեզ չի լքի»։ Դիանան չէր մանրամասնել, թե որն էր տվյալ գրառման նպատակը։

Ավելի ուշ նա նաև ինստագրամյան սթորի էր հրապարակել՝ հարցնելով իր հետևորդներին՝ լա՞վ են նրանք։ Բեն Ավետիսյանը եւ նրա կինը սպասում են իրենց առաջնեկին: Դիանայի ծննդյան օրը նրանք երեխայի սեռը պարզելու արարողություն էին անցկացրել: Զույգը դուստր է ունենալու:

Հավելենք, որ վերջերս Դիանան լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր հետևյալը. «Սիրուն աղջկա անուններ գրեք»: Հավելենք, որ Դիանան շնորհավորել էր նաև Բենին Հայրերի միջազգային օրվա առիթով:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան: Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում:

Ի դեպ, վերջերս երգչուհի Մաշ Իսրայելյանը Liferoom հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում նրան հարց էր հնչել Բեն Ավետիսյանի և Դիանա Տոնոյանի հետ չշփվելու պատճառի մասին։ Մաշը նշել է, որ նրանք պարզապես ԱՄՆ-ում են գտնվում, ինչին հաջորդել է դիտարկում, որ նրանք սկսել էին չշփվել դեռևս այն շրջանում, երբ զույգը Երևանում էր։

 
 Մաշը չի հերքել, որ որոշակի խնդիրներ եղել են իր ամուսնու և Բենի միջև, ապա կատակելով հավելել է, որ մի փոքր էլ իր գործոնը կար։ Մաշի խոսքով՝ Բենի կնոջ հետ որևէ խնդիր ինքը չի ունեցել։ Մաշը վստահեցրել է, որ բոլոր խնդիրներն անցյալում են, ըստ նրա՝ եթե Բենը և Դիանան Հայաստանում լինեին, ամեն ինչ նախկինի պես կլիներ։