Հայվաններ, пошли на х**. Ժաննա Բուտուլյանն անսպասելի տեսանյութ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայվաններ, пошли на х**. Ժաննա Բուտուլյանն անսպասելի տեսանյութ է հրապարակել




Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հումորային տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է հետևյալը․ «20 րոպե ա հասել եմ, բոլորը ուշանում են, մուսաս եկավ»։ Նշենք, որ տվյալ տեսանյութին նա ավելացրել է հումորիստ Պոնչի ձայնը, որում նա նույնիսկ հայհոյանք է տալիս։

Հավելենք, որ օրերս Ժաննան Tert.am.life-ի LifeStory հաղորդման հյուրն էր, որի հաղորդավարը բլոգեր Մաշն է։ Նա Ժաննայից հետաքրքրվել էր նրա և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարաբերությունների մասին։

 
 «Կարծում եմ՝ պետք է Առուշ Առուշանյանին հանգիստ թողենք, նա չի նախատեսել այս շոու բիզնեսի անցուդարձի մեջ լինել։ Կարդացել եմ մեկնաբանությունները, հասկացա, որ թեման շատ է հետաքրքրել։ Մարդիկ կարծել էին, որ հենց նա է պատճառն իմ որոշակի կարծիքի համար։ Ցավում եմ այդ մարդկանց համար, ովքեր նախընտրում են մթության մեջ ապրել, վարկաբեկել մարդկանց, հասկանում եմ, թե ինչու են ոմանք կարողացել նրանց խաբել։ Այսքանով սահմանափակվենք»։

Հավելենք, որ վերջերս Ժաննան իր և Առուշի լուսանկարն էր հրապարակել, որից հետո շատերը նրանց սիրավեպ են վերագրում: Հիշեցնենք, որ Ժաննան ակտիվ մասնակցում է ընդդիմադիր թևի բողոքի ակցիաներին: Նա երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական ընդդիմադիր հայացքները:



Նա բավական հաճախ է կոշտ քննադատությամբ հանդես գալիս: Հիշեցնենք նաև, որ վերջերս Ժաննան հրապարակել էր իր հետևորդներից մեկի ձայնային հաղորդագրությունը, որում ասվում է, որ Ժաննայի ինստագրամյան էջին կեղծ հետևորդներ են ավելացրել, որպեսզի նրա հրապարակումները հետագայում վատ տեսանելիություն ունենան: