Տեսեք՝ ինչպես է իր կնոջ միջոցով Հրաչ Մուրադչյանը ձեռք առնում Սարոյին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսեք՝ ինչպես է իր կնոջ միջոցով Հրաչ Մուրադչյանը ձեռք առնում Սարոյին




Հաղորդավար Հրաչ Մուրադյանն այս օրերին ԱՄՆ-ում է։ Նա իր ժամանակն է վայելում դստեր և կնոջ հետ։ Օրերս Հրաչը կնոջ՝ պրոդյուսեր Անաշեհ Խոդավերդիի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել։ Վերջինս վայելում էր Սուպեր Սաքոյի ևՍարոյի երգը տվյալ տեսանյութում։ Հրաչը, դիմելով կնոջը, ասում է, որ նա հոգու խորքում ռաբիս է, ապա առաջարկում է, որ նա բարևի Սարոյին։

Փաստորեն, Հրաչը բացահայտ կերպով Սարոյին ռաբիս երգիչ է անվանում։

 
 Նշենք, որ Հրաչի կինը եւ դուստրը բնակվում են ԱՄՆ-ում:Հրաչի խոսքով՝ հետագայում ապրելու են երկու երկրներում էլ: Ի դեպ, մի շրջան Հրաչը չէր հրապարակում կնոջ լուսանկարները, ինչից հետո շատերը կարծում էին, թե նրանց ամուսնությունը կեղծ է: Ներկայումս Հրաչը «թաքցնում է» դստերը՝ խնդրելով հարգել իր եւ կնոջ որոշումը:

Նշենք, որ հաղորդավարը ներկա է եղել դստեր լույս աշխարհ գալու պահին: Հենց նա է կտրել երեխայի պորտալարը: Ծնողները փոքրիկին անվանել են Միա: Նախքան երեխայի ծնունդը զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է պրոդյուսեր Անաշեհի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական հարցերը կարգավորի:

Անաշեհի խոսքով ՝ շատերը չէին հավատում իրենց անկեղծ սիրուն՝ նշելով, որ նրանց ամուսնությունը պարզապես ձևական բնույթ է կրում։ «Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ են եղել, որ իմացել են ես հղի եմ, ու մենք երեխայի ենք սպասում, չեն շնորհավորել»,- պատմել է Անաշեն։
Վերջինիս խոսքով՝ ինքը, Հրաչի հետ ամուսնանալիս գիտեր, որ տարվա ընթացքում Հրաչը հաճախ է բացակայելու, քանի որ Հայաստանում նկարահանումներ պետք է իրականացնի, բայց դա իրենց չի խանգարում: