Գարիկ Սեփխանյանը «խեղդվելուց» է պրծել․ ՖՈՏՈ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գարիկ Սեփխանյանը «խեղդվելուց» է պրծել․ ՖՈՏՈ




Դերասան Գարիկ Սեփխանյանն օրերս հումորային սթորիներ է հրապարակել, որոնց կից գրել է, որ խեղդվելուց է պրծել։ Թերևս, դերասանի երկրպագուները կարող են չանհանգստանալ, քանի որ այդ ամենը Գարիկը բեմադրել էր։



Հավելենք, որ Գարիկ Սեփխանյանն իր անձնական կյանքի մասին հաճախ չի խոսում: Դերասանը ծնունդով Էջմիածնի հարակից գյուղերից մեկից է, նա երբեք չի թաքցրել, որ ֆինանսական առումով համեստ ընտանիքից է:

Նա հարցազրույցներում խոստովանել է, որ շատ ծանր մանկություն է ունեցել՝ ստիպված լինելով վաղ տարիքից աշխատել եւ օգնել ընտանիքին:
Գարիկը հաճախ չէ նաև կնոջ հետ լուսանկարներ հրապարակում:

Զույգն արդեն 10 տարուց ավել է, ինչ ամուսնացած է: Գարիկը խոստովանում է, որ ամուսնանալիս իրենք բավական համեստ կյանք են վարել, սակայն կարողացել են հաղթահարել բոլոր խոչընդոտները, այդ թվում՝ ֆինանսական:

Գարիկը և Սյունեն երեխաներ դեռ չունեն: Գարիկը խոսել է այդ թեմայի մասին TV Mall-ին տված հարցազրույցում:«Յուրաքանչյուր ընտանիք լիքն ու շեն է իր անդամներով: Ձեր ընտանիքն այդպիսի՞ն է: – Իմ ընտանիքում երկուսս ենք` ես ու կինս: Երեխաներ չունենք… Աստված մեծ է: Ծնողներս ապրում են միջնեկ եղբորս հետ: Ես ավագն եմ: Կրտսեր եղբայրս էլ ապրում է արտերկրում»:

Հավելենք, որ Գարիկը և Սյունեն միասին են սովորել, սկզբնական շրջանում նրանց հարաբերությունները չէին զարգանում: Թեպետ միմյանց երկար ճանաչում էին, սակայն ըստ Գարիկի՝ իրենց հարաբերությունները փոխվեցին, երբ տարիներ անց հանդիպեց փողոցում Սյունեին, համարներով փոխանակվեցին և այդպես սկսվեց նրանց սիրո պատմությունը: Գարիկը մեկ անգամ խոստովանել է, որ երբ արդեն հայտնի էր, չէր կարողանում շփվել աղջիկների հետ, քանի որ կարծում էր, որ իր հետ իր հայտնիության համար են շփվում: Ըստ Գարիկի՝ Սյունեն իր համար կտրված ձմերուկ էր: