Ավետ Բարսեղյանը տոնում է ծննդյան 42-ամյակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ավետ Բարսեղյանը տոնում է ծննդյան 42-ամյակը




ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն այսօր տոնում է ծննդյան 42-ամյակը, ինչի առթիվ Ինստագրամի իր էջում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնց կից գրել է. «Սիրելի Ազգանուշ և Վարդգես, մի խումբ ճաշակով հայերի և անձամբ իմ անունից շնորհակալ եմ Ձեզ ՝ ինձ լույս աշխարհ ընծայելու համար»:



Մի շարք ոլորտի ներկայացուցիչներ ևս շնորհավորել են Ավետ Բարսեղյանը ծնունդը հրապարակելով լուսանկարներ՝ շնորհավորելով նրան:

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է համատեղ լուսանկար, որին կից գրել է. «Վարպետս, ընկերս, եղբայրս, Ավետս:Իմ հազար տարվա հարազատ հոգի, իմ հազար դարվա գործընկեր, ձեռքդ պինդ բռնած տանում ես ճաշակը, որակը ու երգ- բանալիները, որոնք սրտեր են բացում:Բարով ես ծնվել, մեր տղա»:



Երգիչ Արամ MP3-ին հրապարակել է Ավետի հետ լուսանկար, որին կից գրել է. «Ավոս, շնորհավոր ծնունդդ»:



Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր հարսանիքից լուսանկար հրապարակելով՝ շնորհավորել է Ավետ Բարսեղյանի ծնունդը և կից գրել. « Ծնունդդ շնորհավոր մեր բոլորի: Ընկեր, բարեկամ, հարազատ, եղբայր, տաղանդ ու այս շարքն անվերջանալի է: Շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ լույս աշխարհ են բերել ու նվիրել մեզ ու մեր ազգին»: