Վարշավայի մրցաշարում Սլավիկ Գալստյանն ու Ռուդիկ Մկրտչյանը մեդալներ են նվաճել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարշավայի մրցաշարում Սլավիկ Գալստյանն ու Ռուդիկ Մկրտչյանը մեդալներ են նվաճել




Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալներ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
67 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Սլավիկ Գալստյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը ոչ մի շանս չի թողել ճապոնացի մրցակցին՝ 8:1:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալ ստացավ հաղթելով եգիպտացի Աբդալլահ Շաաբանին՝ 5:1:

Հայ ըմբիշ Գևորգ Ղարիբյանն էլ պարտվեց չինացի մարզիկին և զբաղեցրեց հինգերորդ տեղը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանում կայացած Վացլավ Ցիոլկովսկու հուշամրցաշարի հաղթող էր դարձել ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) նվաճել էր արծաթ, իսկ Սամվել Խնձրցյանը (57 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ)՝ բրոնզե մեդալներ։