Մահից երկու ամիս անց Պիեռ Նարցիսին հուղարկավորել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահից երկու ամիս անց Պիեռ Նարցիսին հուղարկավորել են




Մահից երկու ամիս անց կամերունցի երգիչ Պիեռ Նարցիսին հուղարկավորել են։ Տեղեկությունը հայտնում է տելեգրամյան «SHOT» ալիքը։

Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում, ինչպես ցանկացել է նրա մայրը։


Երգիչը հունիսի 21-ին մահացել է Մոսկվայում երիկամի վիրահատությունից հետո։ Նարցիսը 45 տարեկան էր։

Վերջին տարիներին Պիեռը հազվադեպ էր աստղերի հետ միջոցառումների մասնակցում և ավելի շատ զբաղված էր սեփական առողջությամբ։

Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիս դե Նապոլի դե Սուզան ծնվել է 1977 թվականին Կամերունում։ Ավելի ուշ տեղափոխվել է Ռուսաստան, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 1990-ականների վերջից նա հանդես է եկել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ՈւՀԱ-ի թիմում։

Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Աստղերի ֆաբրիկա-2» նախագծի շնորհիվ, որի շրջանակում ներկայացրել է «Շոկոլադե նապաստակ» («Шоколадный заяц») երգը։ Նարցիսը նաև Ինգուշեթիայի վաստակավոր արտիստի կոչում է ստացել։