Լրահոս

Հեղինակավոր CNN-ն աշխարհի լավագույն արշավային ուղղություններում է ներառել Հայաստանը




Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»:

Ընդգծվում է, որ Հայաստանում են Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը:

«Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ», - ասվում է հոդվածում:

Ցանկում ընդգրկվել են նաև ուղղություններ Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Մարոկկոյում, և այլ երկրներում:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում