Քիմ Քարդաշյանը՝ նոր սկանդալի կենտրոնում․ նրան քննադատում են իր երեխաների լողազգեստը վաճառելու համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանը՝ նոր սկանդալի կենտրոնում․ նրան քննադատում են իր երեխաների լողազգեստը վաճառելու համար




Քարդաշյան ընտանիքը եւ հատկապես Քիմը մշտապես հայտնվում է սկանդալների կենտրնում։ Այս անգամ օգտատերերը զայրացել են, որ աստղը որոշել է իրենց ընտանիքի KardashianKloset կայքում վաճառքի հանել իր ու երեխաների իրերը։ Քիմն ու Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մյուս անդամները հաճախ վաճառքի են հանում իրենց իրերը, եւ երբեմն դրանց շարքում նաեւ արժեքավոր իրեր են հայտնվում, ինչպես օրինակ՝ Քայլի Ջենների Hermès Birkin պայուսակները։

Սակայն երկրպագուներին այլ բան է զայրացրել։ Reddit-ի օգտատերերը նկատել են, որ մյուս իրերի շարքում կայքում ներկայացված են նաեւ Քիմ Քարդաշյանի երեխաների լողազգեստները։ «Քարդաշյան ընտանիքի իրերի վաճառքն էլ ավելի զազրելի ու տարօրինակ է դառնում։ Վաճառել երեխաներիդ լողազգեստները։ Ասացեք, չէ՞ որ դա նորմալ չէ, միայն ե՞ս եմ այդ կարծիքին»,- գրել է հարթակի օգտատերերից մեկը։



Ի դեպ, հիմա արդեն այդ լողազգեստն առկա չէ կայքում։ Հնարավոր է՝ Քարդաշյան ընտանիքը որոշել է այն հեռացնել կայքից, կամ հայտնի կլանի երկրպագուներն արդեն հասցրել են գնել այն։

Օգտատերերը, սակայն, տարակուսած են․ նրանք չեն հասկանում, թե ինչու է ապահովված ընտանիքին հարկավոր վաճառել հին հագուստը։ «Գուցե նրանց ծախսերը լրջորեն գերազանցում են եկամուտը»,- ենթադրում են երկրպագուները։ Իսկ ոմանք քննադատել են ընտանիքին՝ նշելով, որ նրանք կարող էին հին հագուստը տրամադրել կարիքավորներին կամ վաճառքից ստացված գումարը նվիրաբերել բարեգործությանը։


Աղբյուրը՝ Peopletalk