Վաչե Թովմասյանը Հայաստանում է. կհուզվեք, երբ տեսնեք՝ ինչպես են նրա մայրը եւ դուստրն արտասվում անակնկալ այցից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վաչե Թովմասյանը Հայաստանում է. կհուզվեք, երբ տեսնեք՝ ինչպես են նրա մայրը եւ դուստրն արտասվում անակնկալ այցից




Դերասան, հաղորդավար Վաչե Թովմասյանը Հայաստանում է: Նա արդեն տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Վաչեն որոշել էր ընտանիքի անդամներին անակնկալ անել՝ նախապես չասելով, որ գալիս է: Նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է հետեւյալը. «Իմ ծնունդի ամենամեծ անակնկալը ես ինձ արեցի:

 
 Թող որ բոլոր կարոտած սրտերը շուտ իրար հանդիպեն»:

Նշենք, որ որդուն տեսնելով՝ Վաչեի մայրը երկար արտասվում էր: Հուզիչ էր նաեւ Վաչեի եւ դստեր հանդիպումը: Հումորիստի դուստրն ամուր գրկել էր հայրիկին:



Հիշեցնենք, որ վերջերս Վաչեն նաեւ հորեղբայր է դարձել: Ծնվել է դերասան Վահան Թովմասյանի դուստրը: Վաչեն այդ առիթով ինստագրամյան սթորի էր հրապարակել: Հավելենք, որ Վահանի հարսանիքին Վաչեն ներկա չէր, սակայն փոխարենը, ներկա էր նրա նախկին կինը՝ Գայանեն:

Հիշեցնենք, որ արդեն տարիներ է, ինչ նրանք ամուսնալուծված են: Այս թեմայի վերաբերյալ նախընտրում են չխոսել: Սկզբնական շրջանում Վաչեն փորձում էր հերքել այդ տեղեկությունը:

«Այդ տեղեկությունն ընդհանրապես հավաստի չէ։ Ինչ ուզում, գրում են։ Ինստագրամով ինչ-որ բան են ման գալիս, հետո դրա հիման վրա հրապարակում են անում»,-նշում էր նա:


Նշենք, որ Վաչեն և Գայանեն ամուսնացել էին 2013 թվականին: