Պատմական. «Փյունիկը» սխրանք է գործում՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պատմական. «Փյունիկը» սխրանք է գործում՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ




Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ, պատասխան հանդիպում
«Դյուդելանժ» 1-4 «Փյունիկ» (առաջին խաղ՝ 1-0)

Գոլերը՝ 1-0` Հասան 21', 1-1` Ժունինյո 24', 1-2` Յուրիչիչ 54', 1-3` Օտուբանջո 76', 1-4` Յուրիչիչ 85'

Այսպիսով, «Փյունիկը», կամային հաղթանակ տանելով «Դյուդելանժի» նկատմամբ, նվաճում է Չեմպիոնների որակավորման 3-րդ փուլի ուղեգիր, որտեղ մրցելու է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:

«Փյունիկն» առաջին հայկական ակումբն է, որին հաջողվել է դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ: Այս արդյունքի շնորհիվ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ապահովեց առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 2-3-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։

Վիճակագրություն. Գնդակին տիրելու տոկոսային հարաբերություն՝ 54%-46%
Հարվածներ դարպասի ուղղությամբ՝ 9-9
Հարվածներ դարպասին՝ 1-7
Անկյունայիններ՝ 5-4
Խաղից դուրս վիճակ՝ 1-3
Սեյվեր՝ 3-0
Խախտումներ՝ 11-13
Դեղին քարտեր՝ 1-2
Կարմիր քարտեր՝ 0-0