«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները եւ կազմակերպիչները հյուրընկալվել են Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները եւ կազմակերպիչները հյուրընկալվել են Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում




«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները եւ կազմակերպիչները հյուրընկալվել են «Գագարին Նախագծին»` Ծաղկունք գյուղում տեղի ունեցած հատուկ մրցանակների պաշտոնական հանձնման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, կինոռեժիսոր Մարինա Ռազբեժկինան եւ «DAU» բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին արժանացել են «Վարպետ» մրցանակների։

«Փառատոնը հաճելի անակնկալ մատուցեց նաեւ մեր Նախագծին` «ԴԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանին շնորհելով «Մանթաշյանց ասպետ» շքանշանը։ Ծաղկունք գյուղի յուրահատուկ պատմական միջավայրում ներկաները հնարավորություն ունեցան վայելել նաեւ փառատոնի այս տարվա ժյուրիի նախագահ, օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ իր գյուղի մասին պատմող կարճամետրաժ «Ափը» ֆիլմը։ Երեկոն շարունակվեց «Ծաղկունք ռեստորան եւ գլխատան» մատուցած ընթրիքով` կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Arpi & Highway band-ի կատարումները պարահրապարակ բերեցին ինչպես միջոցառման հյուրերին, այնպես էլ` համայնքի երիտասարդներին»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից: