Մ17 ԱԱ. Գասպար Տերտերյանը` աշխարհի չեմպիոն, Արարատ Վարդերեսյանը՝ բրոնզե մեդալակիր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մ17 ԱԱ. Գասպար Տերտերյանը` աշխարհի չեմպիոն, Արարատ Վարդերեսյանը՝ բրոնզե մեդալակիր




Հռոմում ընթանում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը եզրափակիչում 8-0 հաշվով հաղթեց ֆրանսիացի Լուկաս Կևին Լո Գրասոյին և դարձավ Մ17 ԱԱ չեմպիոն:

Տերտերյանը եզրափակիչի ճանապարհին առավելության էր հասել ամերիկացի, ղազախ, թուրք և իրանցի ըմբիշների նկատմամբ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը բրոնզել մեդալ է նվաճել՝ 12-1 հաշվով հաղթելով ուկրաինացի մրցակցին։

Վարդերեսյանը հաղթել էր Իրանի, Ֆինլանդիայի, Ճապոնիայի ներկայացուցիչներին, իսկ կիսաեզրափակիչում պարտվել ադրբեջանցի ըմբիշին։