Պիկեն Շակիրայից 400 հազար եվրո է պահանջել եւ առաջին դասի հինգ թռիչք - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պիկեն Շակիրայից 400 հազար եվրո է պահանջել եւ առաջին դասի հինգ թռիչք




Կատալոնական «Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն համաձայնել է, որ երգչուհի Շակիրան իրենց երեխաներին Մայամի տանի, սակայն պահանջել է, որ նա մի քանի պայման կատարի, 
Marca-ն։

Ֆուտբոլիստը ցանկանում է, որ իր համար տարեկան հինգ առաջին դասի թռիչք ապահովեն դեպի Մայամի։ Շակիրան պետք է վճարի նաեւ Պիկեի պարտքը, որը կազմում է 400 հազար եվրո։

Ի դեպ, Շակիրան եւ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անցյալ ամիս հայտարարել են բաժանման մասին։ Զույգը երկու որդի ունի՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն բաժանվել է մատուցողուհուց, որի հետ դավաճանել է իր սիրելիին՝ Շակիրային։


Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ EFE/MIGUEL RAJMIL