Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանը հրապարակել են համատեղ հոլովակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանը հրապարակել են համատեղ հոլովակ




«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի գլխավոր դերասաններ Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանը համատեղ հոլովակ են հրապարակել, որին կից գրել են․ «Ես և Թելմանը անչափ շնորհակալ ենք , որ այս ճանապարհը կիսում եք մեզ հետ»։

Նշենք, որ նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հայտնել էր, որ օրեր առաջ կայացել է նախագծի վերջին նկարահանումը և շուտով հեռուստասերիալը կավարտվի։

Դերասանները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին լուրը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և հոլովակներ: