Հարսանեկան հանգստից հետո Ջուլիա Եղշատյանը կրկին նկարահանվում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հարսանեկան հանգստից հետո Ջուլիա Եղշատյանը կրկին նկարահանվում է




Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը, որն ամուսնացել էր հուլիսի 14-ին, արդեն անցել է աշխատանքային առօրյայի։ Ջուլիան շարունակում է նկարահանվել սցենարիստ Անի Մաղաքյանի «Կհանդիպենք անտառի տնակում» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։

Հարսանեկան հանգիստը զույգը անցկացրել է Եգիպտոսում։



Ջուլիան հավելեց, որ ամուսնությունից հետո կյանքը փոխվել է,-«Այո, մեծ փոփոխություն եմ զգում, կարեւորը` դրական ու հաճելի: Ասում են` մարդու հետ հեռու ճանապարհ գնալուց ավելի լավ ես ճանաչում. ավելի շատ սկսեցի սիրել նրան»,-անկեղծացավ դերասանուհին։ Նա նաեւ վստահեցրեց, որ ամուսինը չի խոչընդոտի իր գործունեությանը, քանի որ ըմբռնումով է մոտենում իր աշխատանքին․



«Ամուսինս դեմ չէ, որ նկարահանվեմ, քանի որ նա հասկանում է, որ դա ինձ համար ոչ թե հոբբի է, այլ մասնագիտություն, իսկ վերապահումներ կան. անպայման ծանոթանում եմ սցենարին, նոր ընդունում աշխատանքը»:

Ինչ վերաբերում է «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալին, Ջուլիան խոստովանեց, որ հեռուստանախագիծն իր համար ամենասիրելին է դարձել, ու մեծ սիրով է ընդունել կրկին այնտեղ նկարահանվելու առաջարկը։



«Ուրախ եմ, որ նախագիծն ունեցավ շարունակություն: Իմ հերոսուհին՝ Անուշիկը, դրական կերպար էր առաջին եթերաշրջանում, ու հենց այդպիսին էլ շարունակելու է լինել։ Ոչ մի ակնհայտ փոփոխությունների չի ենթարկվել»,-մանրամասնեց նա։