Ռիհաննայի առաջին անկեղծ ֆոտոշարքը մայրանալուց հետո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռիհաննայի առաջին անկեղծ ֆոտոշարքը մայրանալուց հետո




Ռիհաննան մայիսին ծննդաբերելուց մի քանի ամիս անց սկսել է Savage x Fenty-ի գովազդային արշավը: Իր ներքնազգեստների բրենդի գովազդային ֆոտոշարքում երգչուհին ցուցադրել է փոխված կազմվածքը:

Սա Ռիհաննայի առաջին անկեղծ ֆոտոշարքն է մայրանալուց հետո: Թեեւ նա չի նշել, թե երբ են արվել կադրերը, բայց երկրպագուները վստահ են, որ դրանք բավական թարմ են: Նրանց բավական դուր է եկել երգչուհու կազմվածն ու ուրախ են, որ այդքան շուտ լավ մարզավիճակում է:




«Այ, սա մայրիկ է», «3 ամիս էլ չի անցել երեխայի ծննդից, ուաու», «Մայրիկի կազմվածք»՝ մեկնաբանությունների մեծ մասը նման հիացական խոսքեր են:

Ծննդաբերելուց հետո Ռիհաննան սկսել է փակ պահել անձնական կյանքն ու ավելի քիչ լինել մարդաշատ վայրերում: Հիմնականում ներկա է լինում սիրելիի՝ $AP Rocky-ի համերգներին:




Hollywood Life-ին հայտնի է դարձել, որ երգչուհին պատրաստվում է հագուստի հավաքածու ներկայացնել՝ հղի կանանց համար: Ռիհաննան ցանկանում է փոխել պատկերացումները հղի կանանց հագուստի մասին, որպեսզի նրանք ամեն պարագայում իրենց գրավիչ զգան ու ցանկալի լինեն: Հղիության ընթացքում նա սկսեց փորձարկումներ անել հագուստի հետ եւ աչքի ընկել անսովոր կերպարներով: Հավանաբար, դա էլ ոգեշնչեց իր համարձակությունը փոխանցել նաեւ այլ կանանց: Ռիհաննան անգամ հատուկ լուսանկարահանման էր մասնակցել Vogue ամսագրի համար ու խոսել մայրանալու հետ կապված սպասումների մասին: