Լրահոս

Աստղագուշակ՝ օգոստոսի 3-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր դուք կարող եք հոգնել ձեր սիրելիի չափից դուրս հոգատար վերաբերմունքից: Աստղերը հուշում են ուղիղ ասել նրան այդ մասին, իսկ եթե դա չօգնեց, ապա տրտնջալ, բողոքել եւ ամեն կերպ խուսափել նրանից:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի ինքն իրեն համոզել, որ նա ճիշտ է վարվում ձեզ հետ, որ նրա քայլերը չեն վիրավորում ձեզ, չեն բարկացնում կամ տխրեցնում: Ձեր ուժերում է նրա կասկածները ցրելու խնդիրը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ ժամանակ չի վատնի ձեր խնդիրները լուծելու համար, քանի որ դուք միանգամայն կարող եք ինքնուրույն լուծել դրանք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կարող է կատարվել ձեր ամենանվիրական երազանքը, եթե դուք անկեղծորեն ցանկանաք դա: Ձեր սիրելին ամեն կերպ կնպաստի, որպեսզի ձեր երազանքն իրականություն դառնա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր լավ օր է, որպեսզի վերջակետ դնեք անհասկանալի հարաբերություններում եւ կամ այն ավելի հասկանալի դարձնեք կամ էլ ընդհնարապես ընդհատեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ձեր ընտանիքում: Բոլորը գոհ, երջանիկ կլինեն եւ ինչ-որ բանով զբաղված:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման ընթացքում դուք պետք է կարողանաք պաշտպանել ձեր սեփական կարծիքը եւ շահերը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիի հետ պետք է սկսեք մտածել հեռավոր մի տեղ ուղեւորվելու մասին: Լավ կանեք ոչ միայն մտածեք, այլեւ գործեք եւ ծրագրեք` ուր գնալ, երբ եւ որքան գումար ծախսել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք պիտակավորել ձեր սիրելիին, որը միանգամից ցույց կտա նրա բնավորության առանձնահատկությունները: Աստղերը հուշում են նման բան չանել:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր անգամ եթե մեկ րոպեով եք դուրս գալու տանից, աստղերը հուշում են արտակարգ տեսք ունենալ: Այսօր կարող եք անսպասելիորեն հանդիպել ձեր կեսին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե դուք մի քանի երկրպագու ունեք, այսօր ստիպված եք ընտրել նրանցից մեկին, իսկ մյուսներին հաջողություն ասել:

ՁԿՆԵՐ

Այսօր անսպասելիորեն կպարզեք, որ ձեզ ոչ միայն մեկ, այլեւ երեք կամ գուցե ավելի շատ երիտասարդ է սիրահարված: Թե ում ընտրել, որոշում եք դուք, սակայն դա այդքան էլ հեշտ չի լինի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում