Ջասթին Բիբերը կաթվածից հետո առաջին անգամ բեմ է բարձրացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջասթին Բիբերը կաթվածից հետո առաջին անգամ բեմ է բարձրացել




Երգիչ Ջասթին Բիբերն առաջին անգամ բեմ է բարձրացել դեմքի մասնակի կաթվածից հետո։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NY Post-ին։

Երաժիշտի համերգը իտալական Լուկա քաղաքում կայացել է նրա Justice համաշխարհային շրջագայության շրջանակում։ Սեպտեմբերին երաժիշտն իր երգերը կկատարի Հարավային Ամերիկայում։

Երգչին աջակցելու էր գնացել նաեւ նրա կինը՝ Հեյլի Բիբերը։

Համաշխարհային շրջագայությունը դադարեցվել է Ռամսի Հանթի համախտանիշի պատճառով։ Երգչի դեմքի մի մասը կաթվածահար էր եղել։ Նա չէր կարողանում լիարժեք ժպտալ եւ թարթել աջ աչքը։ Դեմքի նյարդի կաթվածի պատճառ է դարձել շինգլերի վիրուսը, որով հիվանդացել է կատարողը