ՉԼ. «Փյունիկը» ջախջախիչ պարտություն կրեց «Ցրվենա Զվեզդայից» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՉԼ. «Փյունիկը» ջախջախիչ պարտություն կրեց «Ցրվենա Զվեզդայից»




Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Առաջին խաղում երևանյան ակումբը 0-5 հաշվով պարտություն կրեց։

«Ցրվենա» Զվեզդայի» կազմում հեթ-տրիկ հեղինակեց գանացի հարձակվող Ուսման Բուկարին։ Եվս մեկ գոլ խփեցին զամբիացի կիսապաշտպան Կինգս Կանգվան և սերբ կիսապաշտպան Ստեֆան Միտրովիչը։

Չեմպիոնների լիգա, որակավորման 3-րդ փուլ, առաջին խաղ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 5-0 (առաջին խաղ)

Ուսման Բուկարի, 29, 44, 70, Կինգս Կանգվա, 35, Ստեֆան Միտրովիչ, 78,

Կարմիր քարտ, Միլան Ռոդիչ, 90

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի սկիզբը Երևանի ժամանակով 21։00-ին

«Փյունիկն» անկախ այս դիմակայության արդյունքից առնվազն ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1):

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» զույգի հաղթողն ուժերը կչափի իսրայելական «Մաքաբի Հաիֆա» - կիպրական «Ապոլոն» զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղում «Մաքաբի Հաիֆան» 4-0 հաշվով հաղթել է։