Ռայան Գոսլինգը հանուն իր դուստրերի է համաձայնել խաղալ «Բարբի» ֆիլմում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռայան Գոսլինգը հանուն իր դուստրերի է համաձայնել խաղալ «Բարբի» ֆիլմում




Կանադացի դերասան եւ երաժիշտ Ռայան Գոսլինգը բացահայտել է, թե ինչու է համաձայնել Բարբիի ֆիլմում հանդես գալ Քենի դերում։ Պատճառն իր եւ դերասանուհի Եվա Մենդեսի դուստրերն են։ Այս մասին հայտնում է Hollywood Life-ը։

Արտիստը պատմել է, որ համաձայնել է մասնակցել Մարգո Ռոբիի հետ նախագծին, որպեսզի ցույց տա իր դուստրերին՝ 7-ամյա Էսմերալդային եւ 6-ամյա Ամադային, թե ինչպես է գումար վաստակում, ինչպես նաեւ բացահայտել իր կերպարը՝ Բարբիի ընկեր Քենին, որով, ըստ նրա, երեխաները հաճախ հրաժարվում են խաղալ:

«Իհարկե, խոսքը միայն դուստրերիս մասին չէ: Հիմա նրանք սկսում են հասկանալ, թե ինչով եմ ես զբաղվում։ Թեեւ նրանց շատ է հետաքրքրում՝ ինչու եմ հանդես գալիս Քենի դերում, քանի որ ոչ ոք չի ցանկանում նրանով խաղալ: Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ ցույց տալ նրա պատմությունը»,- բացատրել է Գոսլինգը։