Հայտնի են «Golden Trailer Awards»-ի հավակնորդները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Golden Trailer Awards»-ի հավակնորդները




Այս շաբաթ հրապարակվեց Golden Trailer Awards 22-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը: Ամենաշատ անվանակարգերը ստացել են Disney ու Warner Bros ընկերությունները։

Մրցանակը հիմնվել է հոլիվուդյան (եւ դրանից դուրս) ֆիլմերի թրեյլերներ պատրաստող մասնագետների պատվին: Տեսանյութերը, որոնք թողարկվել են 2021 թվականի ապրիլի 4-ից մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, կարող են մասնակցել ընթացիկ արարողությանը։

«Լավագույն էքշն» անվանակարգում ներառված են «Թոփ Գան․ Մեւերիկ», «Մատրիցա․ հարություն», «Բեթմեն», «Փամփուշտից արագ», «Կարմիր գրառում» ֆիլմերի թրեյլերները։

Կատակերգություններից նրանք նշել են «Մի նայիր վերեւ», «Կորած քաղաքը» եւ «Մեծ տաղանդի անտանելի ծանրությունը»։ «Gucci-ի տունը եւ «Բելֆաստ»-ը հայտնվել են դրամատիկ անվանակարգում:

Աղբյուրը՝ Film.ru