Էմմա Շաբոյանի հանգիստն ամուսնու հետ, այրվածքներն ու մյուս միջադեպերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էմմա Շաբոյանի հանգիստն ամուսնու հետ, այրվածքներն ու մյուս միջադեպերը




Էմմա Շաբոյանն ու Վահե Մկրտչյանն օրեր առաջ են վերադարձել Եգիպտոսից: Զույգը հանգստի ընթացքում նշելու երկու առիթ է ունեցել, իսկ ճամփորդության մեկնել է առանց փոքրիկի:

«Մեր ամուսնության 3-ամյակն էր, տարեդարձս էլ այնտեղ նշեցինք: Երկուսով մեկնեցինք. չուզեցի բալիկին այդ շոգերին տանջել, քանի որ որոշել էի գնալ երազանքիս հետեւից՝ տեսնել եգիպտական բուրգերը»,- պատմել է Էմման:



Ասում է՝ ամեն բան լավ է անցել մինչեւ այն պահը, երբ արեւի տակ մնալով՝ լուրջ այրվածքներ է ստացել. «Նաեւ թունավորվեցի, բացի այդ, իմացա, որ շունիկս կորել է: Կարծես ամեն բան տակնուվրա եղավ, այդ պահից սկսած՝ մեղքի զգացումն ու հետ վերադառնալու ցանկությունը մեծացավ: Կուզեի՝ իմ հանգիստն առանց միջադեպերի անցներ, բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի»:



Որդուն շատ էր կարոտել. «Բայց ինձ պետք էր այս հանգիստը, որ նոր ուժերով եւ ավելի մեծ սիրով իրեն գրկեի: Հանգիստը բոլորիս է պետք»: