«Միսս Տիեզերք 2021»-ը հայտարարել է, որ իրեն ծաղրի են ենթարկել նիհար լինելու համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս Տիեզերք 2021»-ը հայտարարել է, որ իրեն ծաղրի են ենթարկել նիհար լինելու համար



«Միսս Տիեզերք 2021» մրցույթի հաղթող հնդիկ մոդել Հարնաազ Սանդհուն խոստովանել է, որ իր քաշի պատճառով ծաղրի է ենթարկվել համացանցում։ Այս մասին գրում է Page Six-ը։

«Հիմա մի քանի կիլոգրամ գիրացել եմ և ավելին եմ կշռում, ինձ բացարձակ հարմարավետ է զգում։ Բայց նախկինում ինձ բռնության են ենթարկել՝ չգիրանալու պատճառով»,- People-ին ասել է 22-ամյա մոդելը:

Նա հավելել է, որ ինքը «և՛ ամաչում է, և՛ իր համար շատ տարօրինակ է» իր արտաքինի վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը:

«Խոսքը այն մասին չէ, թե ինչպիսի տեսք ունես, այլ այն, թե ով ես դու քո ներսում, ինչպես ես վերաբերվում մարդկանց և ինչին ես հավատում», - ասաց Հարնաազ Սանդհուն:

Հնդիկ մոդելը խոստովանել է, որ դա միակ դեպքը չէ, երբ համացանցում ինքը բուլինգի է ենթարկվում, և իրեն հասցնում են արցունքների: «Հաճախ նյարդային պոռթկումները տեղի են ունենում ամենակարևոր պահերին, օրինակ՝ մինչև մրցութային փուլ մտնելը։

Այն բանից հետո, երբ Հարնաազ Սանդհուն դարձավ «Միսս Տիեզերք 2021»-ի հաղթող, նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և ավելի քիչ ուշադրություն դարձնել ճիշտ սնվելուն և մարզվելուն:

«Ես իմ կյանքի այդ փուլն անցա, երբ ամեն ինչից զզվեցի։ Հիմա ես սկսել եմ սիրել ամեն ինչ։ Լացելը նորմալ է: Տխուր լինելը նորմալ է», - ասել է նա, գրում է պարբերականը: