«Մի օր կարող է գալ, ու ոչ թե Հայաստան ներս չթողնեն, այլ առհասարակ երկիր չլինի». Նազենի Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մի օր կարող է գալ, ու ոչ թե Հայաստան ներս չթողնեն, այլ առհասարակ երկիր չլինի». Նազենի Հովհաննիսյան




Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը այս օրերին իշխանության վերաբերյալ քննադատական հրապարակումներով էր հանդես եկել, որից հետո հրապարակել է իրեն ուղղված նամակներից մեկը, որում երիտասարդ կինը նախկինում իրեն վիրավորել էր, իսկ հիմա հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ են ընդդիմադիրները պասիվացել։

«Եսիմ երբ ինձ թաղող էս աղջիկը նոր ինձ պատմում էր, որ հայրը 90-ականներին Քարվաճառում է զոհվել ... դե ինքն էլ մանկուց ԼԵՈՆՈՒՄ է, ապրում է էնտեղ ... ինձ էլ մեղադրում է, որ ես փորձում եմ մի ԲԱՆ ԳՈՆԵ ԱՍԵԼ Ու ԱՆԵԼ ... ԼՈ՞ՒՐՋ:

Գոնե ձեր ատելության մեջ ստաբիլ եղեք. Աստծու սիրուն, թե չէ իրոք մարդու սիրտ է խառնում ... ազնիվ եղեք գոնե ինքներդ ձեզ հետ:

Մի օր կարող է գաո, ու ոչ թե Հայաստան ներս չթողնեն, այլ առհասարակ Երկիր չլինի....»,- հրապարակմանը կից գրել է Նազենին: