Ինչպիսի ավարտ կունենա «Մեր թաղի տղերքը» սերիալը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպիսի ավարտ կունենա «Մեր թաղի տղերքը» սերիալը



«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի նկարահանումներն ավարտվել են: Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի հետ խոսել ենք ստեղծագործական կազմի, աշխատանքային ընթացքի եւ վերջին սերիայի մասին:



«Մինչեւ ցուցադրությունը նկարահանած բավականաչափ սերիաներ ունեինք, ու դա է պատճառը, որ արդեն ավարտել ենք նկարահանումները: Արձակուրդ վայելելու ժամանակ չի լինի, որովհետեւ արդեն սկսվել են հաջորդ սերիալի նախապատրաստական աշխատանքները»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անահիտը:



«Մեր թաղի տղերքը» սերիալը կավարտվի 167 սերիայով, վերջին սերիան կցուցադրվի սեպտեմբերի 15-ին. «Ինչպես մեր սերիալում, այնպես էլ նկարահանման հրապարակում կհաղթի սերը. մոտ օրերին մեր թիմից երկու հոգի կամուսնանան, եւ նկարահանումները տեղափոխվել են հարսանյաց սրահ:): Իսկ եթե ավելի լուրջ՝ վստահ եմ, որ ավարտը չի հիասթափեցնի, բայց այս պահին որեւէ բացահայտում անելով՝ կոտրելու եմ մարդկանց հետաքրքրությունը, իսկ դա առաջին հերթին հենց իրենք չեն ուզի: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել՝ հետեւելու, քննարկելու համար: Իմ գրած սցենարով նկարահանված սերիալների մեջ այս մեկը դարձավ սիրելիներից: Ինքս էլ սպասում եմ, որ նայեմ վերջին սերիան»:



Ասում է՝ վերջին սերիաների նկարահանումները բարդ էին, սյուժեն՝ իրադարձություններով հագեցած. «Շատ ու տարբեր տեղանքներ, զանգվածային տեսարաններ: Այսօր արդեն կարող եմ ասել, որ թիմը պատվով հաղթահարեց, ու մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նոր նախագծի նկարահանումներին: Ես շատ քիչ եմ լինում նկարահանման հրապարակում: Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, որ ամեն ինչ ճիշտ լինի: Շնորհակալ եմ, որ այդքան մեծ սիրով կյանքի են կոչում այն, ինչ զգացել եմ գրելուց»: