Լեոնարդո դի Կապրիոն իր բարեգործական հիմնադրամի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեոնարդո դի Կապրիոն իր բարեգործական հիմնադրամի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում




Մեծ Բրիտանիայում ապրելու արժեքը այս տարի զգալիորեն աճել է, եւ շատ բրիտանացիներ ստիպված են եղել լրջորեն կրճատել ծախսերը: Թերեւս այդ պատճառով էլ համացանցի օգտատերերը քննադատել են Լեոնարդո դի Կապրիոյին՝ բրիտանացի հարկատուներից գումարներ ընդունելու համար։

Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը հայտնի դերասանի բարեգործական հիմնադրամին ավելի քան 116 հազար ֆունտ ստերլինգ է հատկացրել։

Ըստ ամենայնի, գումարն օգտագործվել է գոմեշի մի տեսակի պաշտպանության համար, որը գտնվում է անհետացման եզրին։ Հայտնի է նաեւ, որ Լեոն Բրիտանիայի կառավարությունից եւս մի քանի վճարում է ստանալու։ «Գումարը հատկացվել է եռամյա դրամաշնորհի շրջանակներում»,- հայտնել են վարչության ներկայացուցիչները։

Համացանցի օգտատերերը համոզված են, որ դի Կապրիոն, ում կարողությունը գերազանցում է 200 միլիոն ֆունտ ստերլինգը, պետք է հրաժարվի վճարումներից։ Բացի այդ, Լեոյին հիշեցրել են նախկին սկանդալը․ մի քանի տարի առաջ դերասանին մեղադրել են կեղծավորության համար, երբ նա մասնավոր ինքնաթիռով Կաննից մեկնեց Նյու Յորք՝ բնապահպանական մրցանակ ստանալու համար։ «Եկեք չմոռանանք, որ սա նույն դի Կապրիոն է, որն իր ծննդյան 38-ամյակի խնջույքին 2,5 մլն դոլար է ծախսել շամպայնի վրա»,- նշել են աստղի երկրպագուները։ Դի Կապրիոն դեռ չի մեկնաբանել իրավիճակը։


Աղբյուրը՝ Graziamagazine
Լուսանկարը՝ AFP Via Getty Images