Բժիշկները պարզել են, թե կանանցից ովքեր են ավելի հաճախ տառապում սեռական դիսֆունկցիայից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բժիշկները պարզել են, թե կանանցից ովքեր են ավելի հաճախ տառապում սեռական դիսֆունկցիայից




Սեռական դիսֆունկցիան տարածված է թոքերի քաղցկեղով հիվանդ կանանց շրջանում, Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի գիտնականների աշխատանքը ներկայացվել է թոքերի քաղցկեղի միջազգային ասոցիացիայի 2022 թվականի համաշխարհային համաժողովում։

Գիտնականները հարցում են անցկացրել 250 կանանց շրջանում՝ ախտորոշումից առաջ և հետո։ Փորձարկված բոլոր կանանցից 183-ը (77%) հայտնել է, որ քիչ է հետաքրքրված կամ ընդհանրապես չի հետաքրքրվել սեռական ակտիվությամբ, իսկ 159-ը (67%) ասել է, որ հազվադեպ կամ ընդհանրապես չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ թեստավորման 30 օրվա ընթացքում:

Ամենատարածված պատճառները, որոնք բացասաբար են ազդել մասնակիցների` իրենց սեռական կյանքից բավարարվածության վրա, եղել են հոգնածությունը (40%), տխրության զգացումը (28%), զուգընկերների հետ ունեցած խնդիրները (22%) և շնչահեղձությունը (15%):

127 մասնակիցներից, ովքեր սեռական ակտիվություն են ունեցել վերջին 30 օրվա ընթացքում, 75-ը (59%) նշել են հեշտոցային չորության հետ կապված զգալի խնդիրները, իսկ 63-ը (26%)` հեշտոցային ցավը սեռական հարաբերության ժամանակ:

Երբ համեմատվում էր թոքերի քաղցկեղի ախտորոշումից առաջ և հետոն, ակնհայտ տարբերություններ կային սեռական ցանկության նվազման (15% ընդդեմ 31%) և հեշտոցային ցավի (13% ընդդեմ 43%) միջև:

Հետազոտության արդյունքներն ընդգծում են թոքերի քաղցկեղով հիվանդ կանանց բուժման մեջ սեռական թերապիայի ներդրման կարևորությունը, ասում են գիտնականները: