The Weeknd-ին նկատել են Բելա Հադիդի ընկերուհու հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

The Weeknd-ին նկատել են Բելա Հադիդի ընկերուհու հետ




The Weeknd-ի եւ Բելլա Հադիդի բաժանումից հետո երկրպագուները սկսեցել են առավել մեծ ուշադրությամբ հետեւել երաժշտի կյանքին: Անցած աշնանը լուրեր էին պտտվում, թե նա հանդիպում է Անջելինա Ջոլիի հետ․ այդ ժամանակ նրանց հաճախ էին միասին նկատում։ Ամեն դեպքում, հետագայում պարզ դարձավ, որ դրանք միայն լրագրողների ենթադրություններն են։

Կարճ ժամանակ անց The Weeknd-ը մտերմացավ մեկ այլ աղջկա հետ։ Փետրվարին երաժիշտը հաճախ էր հանրությանը ներկայանում մոդել Սիմի Խադրայի ընկերակցությամբ, որը Բելլա Հադիդի եւ Սելենա Գոմեսի ընկերուհին է։ Ավելին, պապարացիները սիրահարներին լուսանկարել էին երգչի ծննդյան խնջույքին համբուրվելիս։

Հիմա արդեն զույգը գրեթե չի հայտնվում հանրության առաջ։ Պապարացիներին, սակայն, հաջողվել է նրանց լուսանկարել Մայամիում։ The Weeknd-ին եւ Սիմիին նկատել են ռեստորանից դուրս գալիս: Աբելը սեւ շապիկ էր կրում, սպորտային շորտ, սպիտակ գուլպաներ եւ Yeezy-ի բեժ հողաթափեր։ Իսկ նրա ընկերուհին վառ մինի զգեստ էր ընտրել եւ սեւ սպորտային կոշիկ։


Աղբյուրը՝ Peopletalk