Կնոջ կրqոտ հարսանեկան պարից մինչև ոչ պակաս կրqոտ համբույր․նոր կադրեր` երգիչ Հրագի շքեղ հարսանիքից․ տեսեք՝ ինչ է կատարվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կնոջ կրqոտ հարսանեկան պարից մինչև ոչ պակաս կրqոտ համբույր․նոր կադրեր` երգիչ Հրագի շքեղ հարսանիքից․ տեսեք՝ ինչ է կատարվել



Ինչպես արդեն տղեկացրել է, որ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երգիչ Հրագի հարսանիքն էր։ Նա նախընտրել է ավանդական հարսանիք։ Նախ ավանդական տարբերակով գնացել են հարսի հետևից, ապա տեղի է ունեցել պսակադրության արարողությունը։

Պսակադրության արարողությանը հաջորդել է մեծ խնջույքը հայտնի ռեստորաններից մեկում։ Համացանցում հայտնվել էին կադրեր Հրագի կնոջ հարսանեկան ինքնատիպ պարից։


Նշենք, որ զույգը նույնպես հարսանեկան հատուկ պար էր նախապատրաստել։


Ի դեպ, Հրագը կնոջ համար հատուկ կատարմամբ է հանդես եկել։

Հավելենք, որ Հրագի ընտրյալը Միլան է: Նշենք, որ Միլան պարուհի եւ բլոգեր է: Օրերս նա նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել՝ կադրեր հրապարակելով տվյալ օրվանից:



Թեպետ Միլան ակտիվ է համացանցում, սակայն նա Հրագի մասնակցությամբ հրապարակումներ հաճախ չէր անում:

Հիշեցնենք, որ Հրագը հանրությանը հայտնի դարձավ «Դուխով» երգի շնորհիվ։ Տվյալ շրջանում, ինչ խոսք, այն մեծ մասսայականություն էր վայելում, թեպետ պատերազմից հետո քննադատություններ էին ուղղվում նաև Հրագին:

Հետագայում Հրագը փորձում էր արդարանալ՝ նշելով, որ սխալվել եւ փոշմանել է: