Ռոզա Լինի Snap երգի տեսահոլովակն ու մրցութային ելույթը՝ «Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքի՝ հուլիս ամսվա ամենադիտված տեսանյութերի TOP 20-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոզա Լինի Snap երգի տեսահոլովակն ու մրցութային ելույթը՝ «Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքի՝ հուլիս ամսվա ամենադիտված տեսանյութերի TOP 20-ում




«Եվրատեսիլ» երգի մրցույթի յութուբյան պաշտոնական ալիքն ամեն ամիս ներկայացնում է տվյալ ամսվա կտրվածքով ալիքում ամենաշատ դիտումները հավաքած 20 տեսանյութերը` դրանց մեջ մտնում են թե մրցույթի՝ տարբեր տարիների մասնակիցների առաջին ու եզրափակիչ օրերի ելույթները, թե տեսահոլովակները, թե ազգային ընտրությունների կատարումները։

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եւս հայտնվել է հուլիս ամսվա լավագույն 20-յակում, այն էլ՝ միանգամից երկու հորիզոնականում։ Հայ երգչուհու մրցութային առաջին կիսաեզրափակչի ելույթը 17-րդ հորիզոնականում է, իսկ Snap-ի պաշտոնական տեսահոլովակը՝ 9-րդում։

 
 Լավագույն եռյակը բացում է Նորվեգիային հաղթանակ բերած Ալեքսանդր Ռիբակը՝ «Եվրատեսիլ 2009»-ում իր եզրափակիչ ելույթով, 2-րդ հորիզոնականում Little Big-ի Uno երգի տեսահոլկովակն է, որով խումբը ներկայացնում էր Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020»-ում։ 1-ին հորիզոնականում «Եվրատեսիլ 2022»-ում Իսպանիայի ներկայացուցիչ Շանելն է՝ SloMo երգի եզրափակիչ ելույթով։

Հիթ շքերթը բացում է այս տարվա մրցույթում Շվեդիայի ներկայացուցիչ Կորնելիա Ջեյկոբսի եզրափակիչ ելույթը, իսկ մրցույթի այս տարվա հաղթողի՝ Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra խմբի եզրափակիչ ելույթը 4-րդ հորիզոնականում է։


Լուսանկարը՝ EBU/Andres Putting