ՉԼ. «Փյունիկը» դարձյալ պարտվեց «Ցրվենա Զվեզդային» ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՉԼ. «Փյունիկը» դարձյալ պարտվեց «Ցրվենա Զվեզդային» ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում




Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:2 հաշվով պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային» և դուրս մնաց մրցաշարից:

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան գաբոնցի կիսապաշտպան Գուելոր Կանգան և սերբ հարձակվող Միլան Պավկովը:

Բելգրադում կայացած առաջին խաղում Սերբիայի չեմպիոնը հաղթել էր 5-0 հաշվով: «Ցրվենա Զվեզդայի» հաջորդ մրցակիցը կլինի իսրայելական «Մաքաբի Հաիֆան»:

Այս պարտությունից հետո Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը պայքարը կշարունակի Եվրոա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կմրցի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու շնորհիվ «Փյունիկն» առնվազն ապահովել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր:

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» (Երևան) -«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 0-2 (առաջին հանդիպում` 0-5)

Գուելոր Կանգա, 30 (11 մետրանոց), Միլան Պավկով, 60

Չիրացված 11-մետրանոց` Ալեքսանդր Կատաի, 30 («Ցրվենա Զվեզդա»)