Մենչի դուստրը հե՞տ է տվել նշանը, զույգը բաժանվե՞լ է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մենչի դուստրը հե՞տ է տվել նշանը, զույգը բաժանվե՞լ է




Վերջին տարիներին համացանցում բուռն քննարկվում է հումորիստ, պրոդյուսեր Մենչի դուստրը՝ Էլինան: Վերջինս երիտասարդ դիզայներ է: Էլինան ամիսներ առաջ նշանադրվել է: «Շնորհավոր, իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ շա՜տ»,- նշանադրության կադրերին կից գրել էր Մենչը։ Նշենք, որ Էլինայի սիրելին նույնպես բնակվում է ԱՄՆ-ում: Ի դեպ, երգիչ Սարգիս Եղիազարյանը երեկոյի ընթացքում Էլինային նվիրված երգ էր կատարել:

 
 Էլինան բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե ամեն օր հրապարակումներ է անում, որոնցից շատերում սիրելիի հետ է: Նա հաճախ է ցույց տալիս, թե սիրելին իրեն ինչ շքեղ նվերներ է անում:

 

Starnews-ի աչքից չի վրիպել, որ Էլինան եւ Անդրանիկն այլեւս միմյանց չեն հետեւում Ինստագրամում: Էլինան նաեւ հեռացրել է իրենց համատեղ ռոմանտիկ լուսանկարները եւ տեսանյութերը:

 
 Նա նախ միայն մեկ տեսանյութ էր թողել իր էջում, ապա արխիվից հանել է մյուսները: Տպավորություն է, որ նրանք վիճել են: Լուսանկարները եւ տեսանյութերը հեռացնելով էլ՝ Էլինան, կարծես թե, ակնարկել է, որ ամեն ինչ լուրջ է:

 Հիշեցնենք, որ ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է: Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ արդեն տարիներ է, ինչ Մենչն ապրում է ԱՄՆ-ում: Չնայած դրան՝ պրոդյուսերը վստահեցնում է, որ այնտեղ չի մեկնել մշտական բնակության: