Ինչ դժբախտություն է պատահել Մովսես Երեմյանի և նրա կնոջ ընտանիքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ դժբախտություն է պատահել Մովսես Երեմյանի և նրա կնոջ ընտանիքում




Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասան, պարող Մովսես Երեմյանի կինը՝ Աննա Սիմոնյանը, ինստագրամյան սթորի է հրապարակել՝ հայտնելով, թե իր հարազատներից մեկի հոգեհանգիստը որտեղ է տեղի ունենալու։ Աննան այլ մանրամասներ չի ներկայացրել:



Հիշեցնենք, որ Մովսես Երեմյանն ու Աննան իրենց որդու՝ Անրիի հետ մի քանի տարի է, ինչ ապրում են ԱՄՆ-ում: Նրանք մեկնեցին Հայաստանից որդու ծնվելուց առաջ:

Հավելենք, որ Աննա Սիմոնյանը երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում:Մովսես հետ ամուսնությունից հետո նա վերադարձավ Հայաստան, սակայն հետո ընտանիքն արդեն իր կյանքը դասավորեց ԱՄՆ-ում:

 
 Ի դեպ, Աննան ամիսներ առաջ հայտնել է, որ նոր մասնագիտություն է ձեռք բերել։ «Հարգելի հետևորդներ,ուզում եմ ձեզ հետ կիսվել կարևոր նորությամբ: Երկարատև բացակայության ընթացքում եղել եմ զբաղված նոր մասնագիտության ձեռքբերմամբ: Սիրով ավարտեցի բազային կոսմետոլոգիայի դասընթացները Արգինե Դավթյանի էսթետիկ դպրոցում և այսուհետ կհանդիպենք գեղեցկության ոլորտում»,-գրել էր նա։