Հայ պատանիները երկու ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ պատանիները երկու ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում




Հայ պատանիները երկու ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

17-ամյա Միքայել Չոլակյանը 49 կգ քաշայինների պայքարում ոսկե և փոքր ոսկե մեդալներ է նվաճել։ Նույնպիսի հաջողություն է գրանցել նաև 17-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը․ և ավելին՝ հրում վարժությունում հայ մարզուհու գրանցած արդյունքը՝ 94 կգ-ն, Եվրոպայի պատանիների ռեկորդ է:

Հայաստանից 15 մարզիկ է մասնակցում առաջնությանը։

Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին: