«Գահերի խաղի» աստղին քննադատել են սեքս-տեսարանների համակարգողների մասին խոսքերի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գահերի խաղի» աստղին քննադատել են սեքս-տեսարանների համակարգողների մասին խոսքերի համար




Դերասանուհիները քննադատել են «Գահերի խաղի» աստղ Շոն Բինին սեքս-տեսարանների համակարգողների մասին խոսքերի համար, որոնք, նրա կարծիքով, փչացնում են մթնոլորտը նկարահանման հրապարակում։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

«Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի աստղ Ռեյչել Զեգլերն ասել է, որ նման մասնագետներն օգնում են ստեղծել ավելի անվտանգ միջավայր և հորդորել է Բինին ուշքի գալ: Նրա խոսքով` սեքս-տեսարանների վրա աշխատելու հարցում ինքնաբերությունը կարող է վտանգավոր լինել:

Ջամիլա Ջամիլը մեկնաբանել է Բինի խոսքերն այն մասին, որ համակարգողները ինտիմ տեսարանները վերածում են «տեխնիկական վարժությունների»: «Դա պետք է լինի տեխնիկական: Դա նման է հնարքի: Մեր դերասանական գործն է այնպես անել, որ այն զուտ տեխնիկական բանի նման չլինի»,- ասել է նա: