Լրահոս

Արեւմտյան լրատվամիջոցները պարզել են Շակիրային եւ Պիկեին բաժանած կնոջ անունը




Արեւմտյան տաբլոիդները պարզել են, որ Շակիրայից բաժանվելուց հետո Ժերար Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, որն աշխատում է նրա գրասենյակում։

Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրա հարաբերությունները Կլարայի հետ շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Այնուամենայնիվ, հստակ հայտնի չէ, թե արդյոք դրանք դարձել են Շակիրայի հետ հարաբերությունների խղման պատճառը։

Հայտնի է, որ Կլարայի բացահայտումից հետո նա ջնջել է սոցցանցերի իր բոլոր էջերը, դրանց հետ միասին՝ իր լուսանկարները։


Աղբյուրը՝ Film.ru