Չեք էլ կարող պատկերացնել, թե Սամվել Ալեքսանյանի դուստրը և միլիարդատեր Սամվել Կարապետյանի հարսն ուր են միասին գնացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Չեք էլ կարող պատկերացնել, թե Սամվել Ալեքսանյանի դուստրը և միլիարդատեր Սամվել Կարապետյանի հարսն ուր են միասին գնացել




Վերջերս «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի հարսը՝ Լիլիթը, Հայաստանում էր։ Նա այստեղ էր նշել նաև իր տարեդարձը։



Լիլիթն իր ժամանցը հաճախ էր անցկացնում գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հետ։ Նրանք միասին Գառնու տաճար էին այցելել։



Նորություն չենք ասի, որ Կարապետյանների և Ալեքսանյանների ընտանիքները շատ մտերիմ են, ավելին՝ Կարապետյաններն Ալեքսանյանների երեխաների կնքահայրը և կնքամայրն են։

Հավելենք, որ Լիլիթը բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է մանրամասներ ներկայացնում իր կյանքից: Համացանցում ակտիվ է նաեւ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին:

Նշենք, որ Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն:

Հավելենք, որ Էթերին համացանցային իր այս ակտիվությամբ նա հստակորեն տարբերվում է շատ պաշտոնյաների կանանցից: Ինստագրամում նա ունի շուրջ 63.300 հետևորդ, որոնց թիվը գնալով ավելանում է:

Նշենք, որ զույգն ունի 3 զավակ՝երկու որդի և մեկ դուստր։ «Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- մի առիթով ասել է Սամվել Կարապետյանը:

Զույգի որդիներն ամուսնացած են: Նրանց ընտրյալներն ազգությամբ հայ և վրացի են՝ Լիլիթն ու Սալոմեն: