Ինչպես են Էրիկի կինը և Էմմին հարսանիքից 1 օր առաջ երգում ու պարում․ այս զվարճալի տեսանյութը քչերն են տեսել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես են Էրիկի կինը և Էմմին հարսանիքից 1 օր առաջ երգում ու պարում․ այս զվարճալի տեսանյութը քչերն են տեսել


Ինչպես  արդեն տեղեկացրել ենք օգոստոսի 8-ին երգիչ Էրիկի և Սվետլանայի հարսանիքն էր: Զույգը նախ պսակադրվել էր, ապա ռեստորաններից մեկում շարունակել խնջույքը։

 
 Մենք ներկայացրել էինք հարսանիքի ամենակարևոր դրվագները։

Կադրեր էին հայտնվել նաև պսակադրության արարողությունից։

 
 Զույգի հարսանիքի կնքահայրը երգչուհի Էմմիի ամուսինն է: Համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էմմին կատարում քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարում գողացված կոշիկի համար։

 
 Նշենք, որ հարսանիքի նախօրեին Սվետլանան և Էմմին զվարճալի տեսանյութ էին հրապարակել, որում երգում և պարում էին։

Ավել վաղ ներկայացրել էինք նաև կադրեր Էրիկի և Սվետլանայի հարսանեկան առաջին պարից։ Զույգը նախընտրել էր պարել Հայկոյի երգի ներքո։ Ի դեպ, Հայկոն Էրիկի մտերիմ ընկերներից մեկն էր։

 
 Հարսենական երեկոյի ժամանակ Էրիկը կնոջը նաև երգ էր նվիրել, որի ժամանակ Սվետլանան չէր դիմացել և արտասվել էր:

Հիշեցնենք, որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները: