Գարիկ Պապոյանը ցավակցել է «Սուրմալու»–ի պայթյունի զոհերի հարազատներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գարիկ Պապոյանը ցավակցել է «Սուրմալու»–ի պայթյունի զոհերի հարազատներին



Դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը Ինստագրամի իր էջում ցավակցություն է հայտնել երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհվածների ընտանիքներին։

«Խորապես ցավակցում եմ ընտանիքներին, ովքեր հարազատ կորցրին այս անսպասելի և աննկարագրելի աղետում․․․

Մեծ հույս ունեմ ու սրտով աղոթում եմ, որ անհետ կորածները ողջ են, կգտնվեն ու կվերադառնան իրենց տուն․․․»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկվա պայթյունի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 7 քաղաքացի, մոտ 2 տասնյակ մարդ անհետ կորած է համարվում։