«Golden Boy-2022» մրցանակի հաղթողի հավակնորդների կրճատված անվանացանկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Golden Boy-2022» մրցանակի հաղթողի հավակնորդների կրճատված անվանացանկը




Tuttosport պարբերականը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Նախկին 100-ի փոխարեն մրցանակի համար պայքարում է 60 ֆուտբոլիստ, որոնց թվում են Կարիմ Ադեյեմին (Գերմանիա, Դորտմունդի «Բորուսիա»), Ջուդ Բելինգեմը (Անգլիա, Դորտմունդի «Բորուսիա»), Էդուարդո Կամավինգան (Ֆրանսիա, «Ռեալ»), Պեդրին, Անսու Ֆատին, Գավին (երեքն էլ՝ Իսպանիա, «Բարսելոնա»), Կարնի Չուկվուեմեկան (Անգլիա, «Չելսի»), Հարվի Էլիոթը (Անգլիա, «Լիվերպուլ»), Ուգո Էկիտիկեն (Ֆրանսիա, ՊՍԺ), Նունու Մենդեշը (Պորտուգալիա, ՊՍԺ), Էնթոնի Էլանգան (Շվեդիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Ռայան Գրավենբերխը (Նիդեռլանդներ, «Բավարիա»), Ջամալ Մուսիալան (Գերմանիա, «Բավարիա»):

Հավակնորդների ամբողջական անվանացանկը՝ այստեղ։

2021 թվականին մրցանակն ստացել էր կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին։