Համերգային ծրագիրը նախատեսվածից կարճ է տևել. «Երազ փրոջեքթսի» պարզաբանումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Համերգային ծրագիրը նախատեսվածից կարճ է տևել. «Երազ փրոջեքթսի» պարզաբանումը




Նախօրեին հասարակական մեծ ընդվզում էր առաջացրել «Երազ այգում» կազմակերպված տոնական միջոցառումը՝ այն բանից հետո, երբ Երևանի կենտրոնում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել ուժգին պայթյուն՝ ողբերգական հետևանքներով։

«Երազ փրոջեքթսի» թիմը մեկ օր անց պարզաբանում է հրապարակել՝ նշելով, թե տոնական միջոցառումն անցկացնելուց առաջ քննարկել են դրա նպատակահարմարության հարցը։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

Երեկ՝ օգոստոսի 14-ին, Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել։ Ցավոք, դժբախտ պատահարի հետևանքով նաև զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան, ինչի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում տուժածների ընտանիքներին ու հարազատներին, ցանկանում ենք ուժ, կորով և տոկունություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Այս աղետալի իրավիճակում համացանցում դեռ շարունակվում են տարածվել ու շրջանառվել տարատեսակ հրապարակումներ և խեղաթյուրված մեկնաբանումներ «Երազ այգում» Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի՝ «Խաղողօրհնեքի» միջոցառման անցկացման և վերջինիս չչեղարկման վերաբերյալ։ Ի պատասխան այդ հայտարարությունների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից պարբերաբար արվող հարցադրումներին՝ նշենք.
Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերի տարածումից անմիջապես հետո «Երազ փրոջեքթսի» թիմը քննարկել է միջոցառման անցկացման և չեղարկման հնարավոր տարբերակները։
Հաշվի առնելով օրվա խորհուրդը, տոնի նշանակությունն ու մեր միջոցառման ձևաչափը՝ որոշում է կայացվել այնուամենայնիվ շարունակել միջոցառումը, սակայն ոչ նախատեսված օրակարգով, այլ ավելի կարճ ու միայն ավանդական ծիսակարգերն ու արարողություններն անցկացնելով։ Միջոցառումը մեկնարկել է խաղողի օրհնության եկեղեցական կարգով. քահանան աղոթել և բաժանել է օրհնված խաղողը հյուրերին։
Համերգային ծրագիրը ևս տևել է նախատեսվածից շատ ավելի կարճ, ծրագրում չեն եղել ակտիվ երաժշտական համարներ և համերգն ավարտվել է երգ-աղոթքով։
Ինչպես յուրաքանչյուր ազգային տոն, որ նշում ենք «Երազ այգում», «Խաղողօրհնեքի» միջոցառման կոնցեպտն ու ձևաչափը ևս եղել է բացառապես ազգայինը, նպատակն էլ՝ հայկական մշակույթի, ավանդական ծեսերի և արարողակարգերի վերհանումն ու տարածումը։ Եվ ստեղծված իրավիճակում մեզ համար որքան էլ բարդ, բայց և կարևոր էր քրիստոնեական այս տոնի խորհուրդը պահելն ու խաղողի օրհնության կարգն անցկացնելը։

«Երազ փրոջեքթսի» ամբողջ թիմի անունից ևս մեկ անգամ մեր զորակցությունն ենք հայտնում տուժածների ընտանիքներին։

Հարգելի՛ հայրենակիցներ, հորդորում և կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից ու ապատեղեկատվություն տարածելուց»։